Հայազգի բուսակեր Պատրիկ Բաբումյանը Գերմանիայի ամենաուժեղ մարդն է

Հայ մարզիկը ծնվել է Իրանում, այնուհետև հաստատվել Գերմանիայում: 2011 թվականից անցել է բուսակերության խիստ ռեժիմի: Պատրիկն ասում է՝ վախենում էր, թե բուսակերությունը կթուլացնի իր ուժերը, բայց ամեն ինչ ավելի քան հեշտ ստացվեց:

Պատրիկը 1999 թվականին, 20 տարեկան հասակում, Գերմանիայում անցկացվող Բոդիբիլդինգի մրցաշարում գլխավոր մրցանակին է արժանացել:

Համաշխարհային ռեկորդ է սահմանել նաև լոգլիֆտի բարձրացման մրցումում՝ բարձրացնելով մինչև 195 կգ: 2011թ.-ին Պատրիկը Գերմանիայում ճանաչվել է սթրոնգմեն:

maxresdefault

2012 թվականին Պատրիկը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ գլխից վերև բարձրացնելով 127 կգ-անոց գարեջրի տակառը: 2013թ.-ին նրան հրավիրում են մասնակցելու FIBO-ի չեմպիոնների լիգային, որտեղ նա ապացուցում է, որ կարող է հանդես գալ այդպիսի բարձր մակարդակում և անգամ հաղթանակ նվաճել՝ պահելով բեռները խաչված ձեռքերով:

2013թ.-ին Պատրիկը  Տորոնտոյում ռեկորդ է սահմանում բեռներով քայլքից: Նա տանում էր 550 կգ քաշանոց բեռ: Այդ զարմանալի վարժությունից դիմում է հանդիսատեսին.

«Սա իմ պատասխանն է բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ ուժեղ լինելու և կազմվածքը պահելու համար պետք է ուտել միայն կենդանական ծագման մթերքներ: Ահա, ես արդեն 2 տարի է, ինչ բուսակեր եմ և ամեն օր ավելի ու ավելի ուժեղ եմ դառնում: Մի հավատացեք այն մարդկանց, ովքեր ասում են, թե պրոֆեսիոնալ են ճիշտ սնվելու ասպարեզում: Նրանք փորձում են համոզել, որ ձեզ անհրաժեշտ է միս, ձու, կաթնամթերք, պրոտեիններ ստանալու համար: Բույսերի մեջ կան միլիոնավոր քանակով պրոտեիններ, որոնց համար ձեր օրգանիզմը ձեզ երախտապարտ կլինի: Դարձե՛ք բուսակեր, դարձե՛ք ուժեղ»:

Գերմանիայի հսկա հայն առաջին անգամ Հայաստանում լինելուց հետո խանդավառությամբ պատմում էր Արտենի գյուղի մասին (Արագածոտնի մարզ): Նա ցանկանում է համագործակցել COAF-ի հետ (Հայաստանի երեխաների ֆոնդ) և օգնել վերանորոգել տեղի սպորտային դահլիճը:

«Երևանում, ով հնարավորություն ունի ինչ-որ բան փոխելու, տեսնելով այդ երեխաներին, անպայման կնստի մեքենա և կգնա նրանց մոտ»,-ասել է Պատրիկը:

Նա համոզված է, որ այդ երեխաներին, ովքեր ապրում են Արտենիում, սպորտդահլիճի կառուցումը մեծ հույս կտա առաջ գնալու համար:

2014 թվականին Պատրիկ Բաբումյանը հրատարակել է գիրքը՝ նվիրված սպորտային սննդին և այն թարգմանել է անգլերեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ