Հայ գեղասահորդները անհաջող են մեկնարկել Աշխարհի առաջնությունում

ԱՄՆ Բոսթոն քաղաքում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը:

Առաջինը պայքարի մեջ են մտել պարային զույգերը: Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը 47,11 միավորով 30 մասնակցի մեջ զբաղեցրել են 27-րդ հորիզոնականը, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Կարապետյան-Սենեկալ զույգը չի մասնակցի ազատ ծրագրին:

Տղաների մենասահքում Սլավիկ Հայրապետյանը 30 մասնակիցների թվում վերջինն է եղել: Նա հավաքել է 49,36 միավոր: Հայրապետյանը ևս չի մասնակցի ազատ ծրագրին:

Մարտի 31-ին կմրցեն արդեն աղջիկները: Պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Անաստասիա Գալուստյանը ընդգրկված է 5-րդ ենթախմբում: Աղջիկների մենասահքին կմասնակցեն 38 գեղասահորդներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ