Երկու հայ ըմբիշներ հանդես կգան Իրանի առաջնությունում

Հունահռոմեական ոճի երկու հայ ըմբիշներ ելույթ կունենան Իրանի ակումբային առաջնությունում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստանի առաջատար մրցավարներից մեկի՝ Ալի Դոլաթխայի աջակցությամբ, փորձառու, բազմատիտղոս, 59 կգ քաշային Ռոման Ամոյանն ու 71 կգ քաշային կարգի Եվրոպայի գործող չեմպիոն Վարշամ Բորանյանը կմասնակցեն Իրանի Իսլամական Հանրապետության առաջնությանը: Հայաստանի հունահռոմեական հավաքականի երկու անդամներն էլ Իրանի ակումբային առաջնության առաջին փուլում, որը տեղի կունենա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը, հանդես կգան Իզե քաղաքի համանուն թիմի կազմում:

Նշենք, որ նախկինում Գերմանիայի ակումբային առաջնությունում հանդես են եկել Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանն ու Ռոման Ամոյանը, իսկ ազատ ոճայիններից Լևան Բերիանիձեն նախորդ տարի լավ մրցելույթներ է ունեցել Հնդկաստանի թիմային առաջնությունում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ