Հայ դյուցազունը Եվրոպայի չեմպիոն է, թուրք աստղը՝ «Կամպ Նոուի» արքան. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը:

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի հավաքականի լավագույն գոլը նախագծում շարունակվում են 1/8 եզրափակիչ հանդիպումները: Այս անգամ պայքարում են Հայաստանի հավաքականի նախկին երկու 5 համարները՝ Ռոբերտ Արզումանյանը և Հարություն Վարդանյանը: Այցելեք և քվեարկեք ձեր նախընտրած գոլի օգտին:

Քվեարկություն. Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը. Ռոբերտ Արզումանյան vs Հարություն Վարդանյան

Իսրայելում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունը: Մ20 տարիքային խմբում 77 կգ քաշային կարգը ներկայացնող Դավիթ Հովհաննիսյանը անվրեպ է կատարել բոլոր 6 մոտեցումները և դարձել Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն

Հայկական պատվիրակությանը կանանց պայքարում փոքր բրոնզե մեդալ է պարգևել 58 կգ քաշային Իզաբելա Յալյանը: Նա երկամարտի 190 կգ արդյունքով ընդհանուր պայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Իզաբելա Յալյանը Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճում

Շախմատիստներ Սերգեյ Մովսիսյանն ու Դավիդ Նավարան մրցել են միանգամից 12 խաղատախտակների վրա՝ սահմանելով աշխարհի նոր ռեկորդ: Դա տեղի է ունեցել Պրահայում: Մինչ այս ռեկորդային էր համարվում Միխայիլ Տալի և Դավիդ Բրոնշտեյնի մրցախաղը, որում շախմատիստները միաժամանակ մրցել էին 8 խաղատախտակների վրա:

Սերգեյ Մովսիսյանն ու Դավիդ Նավարան աշխարհի ռեկորդ են սահմանել՝ միաժամանակ շախմատ խաղալով 12 խաղատախտակի վրա

Հենրիխ Մխիթարյան. «Իմ և Մոուրինյոյի միջև ոչ մի խնդիր չկար. մեր հարաբերությունները միշտ լավ են եղել, և խնդիրը ոչ թե նա էր, այլ ես: Հիմա ես հասկանում եմ, թե ինչու եմ ստացել իմ հնարավորությունն ու փորձում եմ արդարացնել այն: Ես պետք է ամեն բան անեմ, քանի որ դա շատ կարևոր է ինձ համար, շատ կարևոր է լինել «Մանչեսթեր Յունայթեդի» մի մասնիկը»:

Մխիթարյան. «Խնդիրը ես էի, ոչ թե Մոուրինյոն»

1 2 3 4 5 6
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ