Հայ բռնցքամարտիկների մրցակիցներն Ուկրաինայի ներկայացուցիչներն են

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է կանանց աշխարհի առաջնության կշռման արարողությունը և վիճակահանությունը՝ հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հայաստանի 2 ներկայացուցիչները` 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը, ռինգ դուրս կգան մայիսի 19-ին և պայքարը կսկսեն 1/32-րդ փուլից: Վիճակահանության արդյունքում 2 բռնցքամարտիկներին առաջին փուլում բաժին են հասել Ուկրաինայի ներկայացուցիչները:

Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ