Հայ բռնցքամարտիկները չեն մասնակցի Ադրբեջանում և Թուրքիայում կայանալիք վարկանիշային մրցաշարերին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի անունից այսօր ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում տարածվել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է.

«Հաշվի առնելով ներկա պատերազմական վիճակը՝ ակնհայտ է դառնում, որ ես՝ որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, թույլ չեմ տա մեր մարզիկներին մասնակցել առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին,քանի որ դրանք տեղի են ունենալու Թուրքիայում և Ադրբեջանում։ Ամենից կարևորը հայ քաղաքացու կյանքի անվտանգությունն է։ Համոզված եմ,որ հայ մարզասերը մեզ կհասկանա։ Եվ բոլոր այն մարզիկները , որոնք ՀՀ հավաքական թիմի անդամ լինելու համար ծառայում էին ազատ գրաֆիկով, կվերադառնան իրենց զորամաս և կանցնեն կանոնավոր ծառայության, որպեսզի հարկ եղած դեպքում առաջնագծում պաշտպանեն մեր հայրենիքը»։

Նշենք, որ ապրիլի 7-ին նախատեսված էր բռնցքամարտի վարկանիշային մրցաշար Թուրքիայի Սամսուն քաղաքում, իսկ մայիսին՝ Ադրբեջանում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ