Հայ բռնցքամարտիկները այնուամենայնիվ կմասնակցեն Թուրքիայում կայանալիք վարկանիշային մրցաշարին

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հրապարակել է այն բռնցքամարտիկների անուններն, ովքեր կմասնակցեն Թուրքիայի Սամսուն քաղաքում կայանալիք վարկանիշային մրցաշարին: Ավելի վաղ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտարարել էր չմասնակցելու մասին:

Այսպիսով վարկանիշների համար կպայքարեն Արթուր Հովհանիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), Ռաֆայել Սիմոնյանը (91+ կգ) և Անուշ Գրիգորյանը (51 կգ):

«Մարզիկները շատ լավ են տրամադրված՝ մարտական: Վախի և տագնապի զգացում նրանք ի սկզբանե չեն էլ ունեցել»,- ՀԱՕԿ լրատվականին ասել է  բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Վարկանիշային մրցաշարը կկայանա ապրիլի 7-18-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ