Հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Ուկրաինայում

Ուկրաինայի Բերդիչև քաղաքում ավարտվել է բռնցքամարտի` Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարը: Հայաստանի երիտասարդների հավաքականը նվաճել է 3 մեդալ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

64 կգ քաշային Տոնի Գալստյանը եզրափակչում պարտվել է Վրաստանը ներկայացնող Էսկերխան Մադիևին և նվաճել արծաթե մեդալ:

69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը և 91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը նվաճել են բրոնզե մեդալ: Մադոյանը կիսաեզրափակչում պարտվել է ղազախ Սադրիդին Ահմեդովին, իսկ Հովհաննիսյանը Ուկրաինան ներկայացնող Վյաչեսլավ Գավիրլյուկին: 

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր էին մեկնել 8 բռնցքամարտիկներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ