Հայ բազկամարտիկ Արմեն Չապուխյանը պատրաստվում է նոր մրցաշարի

Հայազգի ուժեղագույն բազկամարտիկ Արմեն Չապուխյանը պատրաստվում է մասնակցել  հեղինակով մրցաշարի ԱՄՆ-ում: Ավելի վաղ հայ մարզիկը Լաս Վեգաս քաղաքում մասնակցել է PLL հեղինակավոր մրցաշարի, որում  մրցել է աշխարհի չեմպիոն ամերիկացի Քրիստիան Բինի հետ և դժվարին պայքարում պարտության է մատնել վերջինիս: Այստեղ ունեցած հաջողությունից հետո Արմենը ստացել է բազմաթիվ  հրավերներ միջազգային մրցաշարերից, իսկ հիմա ուսումնամարզական հավաք է անցկացնում Մոսկվայում:

«Հավաքները անցկացնում եմ Մոսկվայում: Պատրաստվում եմ Լաս Վեգասում այս տարի կայանալիք առաջնությանը: Հակառակորդս, ամենայն հավանականությամբ, կլինի կամ Անդրեյ Պուշկարը կամ էլ կանադացի Վառատը»,-բազկամարտիկի խոսքերն է մեջբերում «Կենտրոն» հեռուստաընկերությունը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ