Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը պարտվեց Սվիդլերին

Մոսկվայում ավարտին է մոտենում շախմատի հավակնորդների մրցաշարը։ Հայ գրոսմաստեր Լևոն Արոնյանն էլ շարունակում է ձախողել իր խաղերը։

Այս անգամ էլ Լևոնը մրցում էր ռուս շախմատիստ Պյոտր Սվիդլերի հետ։ Սպիտակներով խաղացող Լևոնը, ենթադրվում է, պետք է ունենար փոքր առավելություն, բայց արի ու տես որ նա այնքան անհասկանալի խաղ ցուցադրեց, որ հեշտությամբ զիջեց մրցակցին։

Արդեն 48-րդ քայլում Արոնյանը հայտնվեց անելանելի վիճակում ու հանձնվեց։ Այս պարտությունից հետո կորցնում է առաջին տեղը գրավելու ու աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարելու շանսերը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ