Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարյակինի հետ

Մոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի 13-րդ, նախավերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր Սերգեյ Կարյակինի հետ։

Չնայած ողջ խաղի ընթացքում ունեցած առավելությանը, Արոնյան չկարողացավ կոտրել Կարյակինի դիմադրությունը, ով շատ լավ էր պաշտպանվում, ու մոտ 7 ժամ տևած խաղից հետո կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքին։ 101-րդ քայլում գրոսմաստերները որոշեցին, որ դրությունը փոխել հնարավոր չէ։

Այս ոչ-ոքիից հետո Արոնյանը վաստակում է 6.5 միավոր ու կորցնում է մրցաշարում հաղթելու ու աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարելու բոլոր շանսերը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ