Հարություն Մերդինյանը` մարմնամարզության աշխարհի գավաթակիր

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթակիր:

Քաթարում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Մերդինյանը նժույգթափերում հավաքելով 15.675 միավոր գրավեց առաջին տեղը: Երկրորդ և երրորդ տեղերում հաջորդաբար խորվաթ Ռոբերտ Սելիգման և ադրբեջանցի Օլեգ Ստեպկոն:

Օղակների վարժությունում Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանը երկրորդ տեղում է, Արթուր Թովմասյանը` երրրորդ:

Մարտի 26-ին պայքարի մեջ կմտնի  Արթուր Դավթյանը:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ