Հարություն Մերդինյանը դուրս եկավ եզրափակիչ, Արթուր Դավթյանը լքեց պայքարը

Օգոստոսի 6-ին Հայաստանը ներկայացնող երկու մարմնամարզիկները` Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը մասնակցել էին Ռիո-2016-ի որակավորման փուլին: Բոլոր ենթախմբերի ելույթների ավարտից հետո հայտնի է դարձել, որ մեր երկու մարզիկներից միայն Հարություն Մերդինյանին է հաջողվել հաղթահարել որակավորման փուլը և դուրս եկել եզրափակիչ:

Նժույգաթափեր վարժությունում երկրորդ ենթախմբում իր ելույթից հետո Մերդինյանը գրավեց 4-րդ տեղը` 15583 միավորով, որն այդպես էլ չգերազանցվեց երրորդ ենթախմբի որևէ մասնակցի կողմից.

merdinyan

Հենացատկում Արթուր Դավթյանը իր ենթախմբի ելույթներից հետո 6-րդն էր, սակայն ի վերջո նահանջեց 11-րդ հորիզոնական: Եզրափակիչ էին անցնում 1-8-րդ հորիզոնական գրաված մասնակիցները.

Davtian

Հարություն Մերդինյանը եզրափակչում ելույթ կունենա օգոստոսի 14-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ