Հարություն Մերդինյան.«Մարմինս ինձ չէր ենթարկվում»

Ռիոյի Օլիմպիական խաղերից վերադարձած մարմնամարզիկներն այսօր ամփոփել են անցած խաղերը.

«Մրսածությունս իր դերը խաղաց, իհարկե, սակայն հիմնական պատճառը գերհոգնածությունն էր: Մարմինս ինձ չէր ենթարկվում: Ես հոգեբանական խնդիրներ չունեի, լարվածությունն էլ չէր խանգարում: Ուժերս սպառվել էին»,-Հարություն Մերդինյանի խոսքերն է մեջբերել ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Մարզիկը հայտնել է նաև, որ չի պատրաստվում ավարտել ելույթները և շարունակելու է մարզվել: Հիշեցնենք, որ Մերդինյանը դուրս էր եկել նժույգաթափերի վարժության եզրափակիչ, սակայն այնտեղ գրավել էր 7-րդ տեղը:

«Մենք մեկնել էինք Խաղերի` վստահ լինելով, որ եզրափակչի մասնակիցներ գոնե պետք է դառնանք: Իմ ելույթից, կարելի է ասել, սպորտային բախտը երես թեքեց: Առաջին ցատկս հաջող ստացվեց, իսկ երկրորդը`բարձր ստացվեց և ընկա` գրավելով 11-րդ տեղը: Ինձ վնասվածքը կամ հոգեբանական խնդիրները չեն խանգարել: Պարզապես սպորտային բախտն այդ օրը ինձ չժպտաց»,-նշել է Արթուր Դավթյանը: Վերջինս հենացատկի մրցումներից հետո չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ