Հարություն Մերդինյան. «Բարդ վարժությունը չարեցի առողջական խնդիրների պատճառով»

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը խոսել է Ռիոյի Օլիմպիական խաղերի նժույգաթափեր վարժաձևի եզրափակիչ փուլում իր ելույթի մասին։

«Վարժության մեջ թերություններ կային, այդ իսկ պատճառով ցածր միավոր ստացա։ Եթե վարժության վերջին հատվածում պտույտը կատարեի, ապա 6.8 միավոր կստանայի։ Լարվածություն էի զգում, դա էր պատճառը, որ վերջին պտույտը չկատարեցի։ Բարդ վարժությունը չարեցի, քանի որ առողջական խնդիրներ ունեմ»,- ՀԱՕԿ պաշտոնական կայքը փոխանցում է Մերդինյանի խոսքը:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի

Ռիո 2016. Հարություն Մերդինյանն զբաղեցրեց նախավերջին հորիզոնականը եզրափակիչ փուլում

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ