Հարտը կվերադառնա Անգլիա

«Տորինոյի» դարպասապահ Ջո Հարտը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին»,  հաստատել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին մտադիր է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա:

«Ես ոչ մեկի հետ կապ չեմ հաստատել, բայց վստահ եմ, որ կվերադառնամ Անգլիա: Տեսնում եմ ինձ «Մանչեսթեր Սիթիիում», հրաշալի կլիներ այնտեղ խաղալը: Ամեն դեպքում ցանկանում եմ լիակատար պայմանագիր ունենալ մեկ ակումբի հետ: Վարձավճարով այս կամ այն ակումբում հանդես գալը, այն էլ այս տարիքում, այդքան էլ ճիշտ որոշում չէ»,-նշել է անգլիացին:

Պետք է ընդգծել, որ «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի ցանկանում իր թիմում տեսնել Հարտին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ