Հարի Քեյն. «Հույս ունեմ, որ «Լեսթերը» կսայթաքի»

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հույս ունի, որ ԱՊԼ-ի առաջատար «Լեսթերի» առաջիկա տուրերի ընթացքում միավորներ կկորցնի:

31 տուրից հետո «Տոտենհեմը» 61 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը ՝ զիջելով «Լեսթերին» 5 միավորով:

«Հույս ունեմ, որ նրանք մի քանի անգամ միավորներ կկորցնեն, իսկ մենք պետք է շարունակենք հաղթել: Առջևում շատ բարդ հանդիպումներ են մեզ սպասվում»,- ասել է Քեյնը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ