Haqqin.az. Ադրբեջանական սպորտի խայտառակությունը

Ադրբեջանական Haqqin.az կայքը հրապարակած լուրը վերնագրել է «Ադրբեջանական սպորտի խայտառակությունը»:

Բանն այն է, որ ծանրամարտի Ադրբեջանի հավաքականի 6 անդամներ որակազրկվել են արգելված խթանիչներ օգտագործելու համար: Դոպինգ-թեստը մարզիկները հանձնել են 2015 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ:

Էլխան Ալիգուլիզադեն, Սիլվիա Անգելովան, Ֆիրիդուն Գուլիևը, Վալենտին Խրիստովը, Ինտիգամ Զաիրովը որակազրկվել են 8 տարով, իսկ Դադաշ Դաբաշբեյլին՝ 4 տարով:

Կայքը նշում է, որ Ադրբեջանի հավաքականն առաջին անգամ չէ, որ դոպինգային սկանդալի կենտրոնում է հայտնվում: Ռիոյի օլիմպիական խաղերի համար ադրբեջանցիները 4 ուղեգիր են նվաճել, իսկ այժմ կարող են զրկվել այդ ուղեգրերից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ