Հանս-Յոհահիմ Վատցկեն երազում է «Բորուսիա» վերադարձնել թիմի նախկին առաջատարին

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոհահիմ Վատցկեն շատ ծանր է տարել թիմի նախկին պաշտպան Մաթս Հումելսը տեղափոխությունը Մյունխենի «Բավարիա»: Սակայն Վատցկեն հույս ունի, որ մոտ ապագայում նրանց կհաջողվի վերադարձնել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպանին:

«Հումելսի վերադարձը «Բորուսիա՞»: Դա կլիներ իմ երազանքի իրականացումը: Մենք կարող ենք գնահատել ֆուտբոլիստի բնավարությունը, ովքեր մեզ մոտ են խաղացել: Մենք գիտենք նրանց մենթալիտետը և նրանք գիտեն, թե ինչ իրավիճակ է թիմում: Վերադարձնում ենք ֆուտբոլիստներին, երբ որ գտնում ենք ճիշտ ժամանակն է»,- Վատցկեի խոսքերն է մեջբերում Kicker-ը:

Հիշեցնենք, որ Հումելսը լքել էր «Բորուսիան» այս ամռանը:

Դեկուն զգուշացնում է Մխիթարյանին և Լինգարդին

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ