Հանս Յոհահիմ Վատցկե. «Մխիթարյանի վերադարձը բացառվում է»

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն խոսել է թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և նրա գործակալ Մինո Ռայոլայի մասին:

Ամռանը գերմանական ակումբը 110 մլն եվրո ծախսեց նոր տրանսֆերների վրա և Մխիթարյանը տեղափոխությունը «ՄՅՈՒ» նույնպես օգնեց «Բորուսիային» այդ հարցում:

«Առանց Մխիթարյանի տեղափոխության մենք, իհարկե, այսքան տրանսֆերներ չէինք իրականացնի: Սա 100%-ով ֆուտբոլիստի որոշումն էր, ոչ թե նրա ներկայացուցչի:

Ռայոլան շատ խելացի և դաժան է: Նա ունի որոշակի բիզնես մոդել, բայց մենք արդեն ծանոթ ենք այդ ամենին, քանի որ Մխիթարյանի հարցի շուրջ նրա հետ նստել ենք մի սեղանի շուրջ: Նրա հետ դուք գիտեք, թե ինչ պետք է խոսեք: Այդ ամբողջ ընթացքում Ռայոլան իրեն շատ լավ դրևորեց»,- ասել է Վատցկեն:

«Մանչեսթեր Յունայթեդում» հայ ֆուտբոլիստը ընդամենը 104 րոպե է անցկացրել:

«Ցանկացած խելացի ֆուտբոլիստ մինչ միջավայրը փոխելը պետք է նախ մտածի: Երբ դուք խաղում եք ֆունկցիոնալ միջավայրում, ինչպես Դորտմունդում, կասկածելի է, որ նույնը կարճ ժամանակահատվածում կկարողանաք անել այլ տեղ: Նրա վերադարձը, ինչպես ժամանակին արեցին Կագավան, Շահինը կամ Գյոտցեն, բացառվում է»,- ասել է Վատցկեն:

Դեկուն զգուշացնում է Մխիթարյանին և Լինգարդին

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ