Հանս-Յոհահիմ Վատցկե. «Դեռ հույս ունեմ, որ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը»

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոհահիմ Վատցկեն հայտնել է, որ ակումբը չի պատրաստվում վաճառել Մխիթարյանին, որի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են «Արսենալն» ու «Չելսին»:

«Ես արդեն ասել էի, որ հաջորդ մրցաշրջանից առաջ մենք չենք կորցնի 3 ֆուտբոլիստի: Մխիթարյանի պայմանագիրը սպառվում է 2017թ. և դա լավ պատճառ է շշուկների համար: Սակայն մենք հույս ունենք, որ ֆուտբոլիստը կցանկանա երկարաձգել պայմանագիրը»,- Վատցկեի խոսքերն է մեջբերում Sport 1.de-ն:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Չելսին» պատրաստ  է 60 մլն եվրո առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի ավագի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ