Հանս-Յոահիմ Վատցկե. «Չեմ հասկանում, թե ինչու Մխիթարյանը պետք է վերադառնա «Բորուսիա»

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն նորից բացառել է թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադարձը նախկին ակումբ: Հայ ֆուտբոլիստը ներկայումս լուրջ խնդիրներ ունի «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Չեմ հասկանում, թե ինչու Մխիթարյանը պետք է վերադառնա «Բորուսիա: Նա հասկանում էր, թե ինչ է նրան սպասում «ՄՅՈՒ»-ում: Նրա վերադարձի հարցը անգամ չի դիտարկվում:

Բոլորին հայտնի է, թե որքան գումար է վաստակել «Բորուսիան», և դժվար թե «Մանչեսթերը» կցանկանա հրաժարվել նրանից: Ժամանակին մենք նրան մեծ դժվարությամբ ենք գտել, բայց նա ուրիշ ճանապարհ ընտրեց:

Բացի այդ մեզ են միացել Գյոտցեն և Շյուռլեն»,- ասել է Վատցկեն:

Դեկուն զգուշացնում է Մխիթարյանին և Լինգարդին

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ