«Հանովերը» 14 տարվա մեջ առաջին անգամ դուրս մնաց Բունդեսլիգայից

Վերջին 14 տարվա ընթացքում առաջին անգամ «Հանովերը» դուրս մնաց Բունդեսլիգայից ու կխաղա 2-րդ Բունդեսլիգայում՝ հայտնում է Deutsche Welle-ն:

Սա հայտնի դարձավ «Այնտրախտի»՝ «Մայնցի» նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո:

Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկության ավարտից 3 տուր առաջ «Հանովերը» զիջում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» 8 միավոր, 16-րդ հորիզոնականով ընթացող «Վերդերին»՝ 9, իսկ 15-րդ հորիզոնականում գտնվող «Շտուտգարտին»՝ 11 միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ