Հանգստյան օր Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարում

3-րդ տուրից հետո Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարում հանգստյան օր է: Աշխարհի 8 ուժեղագույն շախմատիստներն վաղը կրկին կմրցեն:

Երրորդ տուրից հետո 1-ին տեղում 2-ական միավորով ընթանում են Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Լևոն Արոնյանը (Հայաստան):

Լևոն Արոնյանը երեկ սևերով հաղթել է բուլղարացի Վեսելին Թոփալովին, որից առաջ Անիշ Գիրիի (Հոլանդիա) ու Անանդի հետ ոչ-ոքիներ է արել:

4-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն վաղը:  Լևոն Արոնյանի հաջորդ հանդիպումը ռուս գրոսմայստեր Պյոտոր Սվիդլերն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ