Համշիկը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Նապոլիի» և Սլովակիայի հավաքականի կիսապաշտպան Մարեկ Համշիկ հայտարարել է, որ մտադիր է կարիերան ավարտել իտալական ակումբում:

«10 տարի մի թիմում շատ է: Այսպիսի բանի քչերը կարող են հասնել, այդ պատճառով ես ուրախ եմ: Սակայն ռեկորդ կարող են սահմանել միայն այն դեպքում, եթե ողջ կարիերաս անկացնեմ «Նապոլիում»: Ուզում եմ կարիերաս ավարտել այս ակումբում: Հիանալի հարաբերություններ ունեմ երկրպագուների և ակումբի ղեկավարության հետ»,-շեշտել է սլովակ կիսապաշտպանը:

Հիշեցնենք՝ Համշիկի ծառայություններով հետաքրքրված էր «Բորուսիան» և դիտարկում էր նրան որպես Հենրիխ Մխիթարյանի փոխարինող:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ