Համշիկը համաձայնության է հասել «Նապոլիի» հետ

«Նապոլի» ավարտել է բանակցությունները թիմի կիսապաշտպան Մարեկ Համշիկի ներկայացուցիչների հետ վերջինիս պայմանագիրը երկարաձգելու շուրջ:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, սլովակ կիսապաշտպանը համաձայնվել է նոր համաձայնագիր կնքել, քանի որ ակումբը բավարարել է ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները:

Պայմանագրի ժամկետի և հրաժարագինի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հիշեցնենք՝ իտալական ակումբի հետ Համշիկի ներկայիս պայմանագիրը ավարտվում է 2018 թվականին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ