Համշիկը՝ Մխիթարյանի փոխարե՞ն

Սլովակիայի ազգային հավաքականի ու «Նապոլիի» կիսապաշտպան Մարեկ Համշիկը կարող է մարզական կարիերան շարունակել Դորտմունդի «Բորուսիայում»՝ հայտնում է Bild-ը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ «իշամեղուները» Համշիկին տեսնում են որպես Հենրիխ Մխիթարյանին փոխարինող: Վերջինը մարզական կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Յունայթեդում», որի մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել գերմանական ակումբը:

Նշվում է, որ Համշիկի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ատլետիկոն», «Չելսին» ու ՊՍԺ-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ