Համաշխարհային ֆուտբոլի ամենաբարձր աշխատավարձերը «Յունայթեդում» են

Sporting Intelligence ընկերությունը հետազոտություն է անցկացրել շուրջ 7 մարզաձևի 17 խոշարագույն լիգաների 333 թիմերի 10 հազար մարզիկների շրջանում՝ պարզելու, թե որ ակումբում են ամենաբարձր աշխատավարձերը վճարում:

Հաղորդման համաձայն՝ ամենաբարձր աշխատավարձերն ստանում են «Քլիվլենդ» բասկետբոլային ակումբում(6,54 մլն ֆունտ տարեկան) և «Քլիպերսում»(5,78 մլն ֆունտ):

Ֆուտբոլում առաջին հորիզոնականն է զբաղեցնում «Մանչեսթեր Յունայթեդը»(5,57 մլն ֆունտ), երկրորդը «Բարսելոնան» է(5,64 մլն ֆունտ), երրորդը՝ «Մանչեսթեր Սիթին»(5,42 մլն ֆունտ):

Ազգային առաջնություններում աշխատավարձերի բաշխման միջինով Անգլիայի Պրեմիեր լիգան առջևում է, որտեղ տարեկան վաստակում են 2,44 մլն ֆունտ՝ շուրջ կրկնակին, քան Իսպանիայում(1,239 մլն ֆունտ):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ