Համան. «Մխիթարյանը կարող է լուծել «Յունայթեդի» հարձակման խնդիրները»

Մյունխենի «Բավարիայի», «Լիվերպուլի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Դիտմար Համանը կարծում է, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է լուծել մանկունյանցիների խնդիրները հարձակման գծում:

«Իրավիճակն ինձ համար տարօրինակ է: Ես տեսել եմ Մխիթարյանի խաղը Բունդեսլիգայում նախորդ երկու մրցաշրջանների ընթացքում: Նախորդ մրցաշրջանը նրա համար ուղղակի ֆանտաստիկ էր, այնպես որ Մոուրինյոյի պահվածքն ինձ համար անհասկանալի է:

Նա այնպիսի ֆուտբոլիստ է, որի վրա պետք է հույս դնել: Այդ աջակցությունը նա չի զգում Մոուրինյոյի կողմից, հետևաբար հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է նա զարգանալու:

Ես կարծում եմ, որ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որը կարող է լուծել թիմի հարձակման խնդիրները»,- Omnisport-ը փոխանցում է Համանի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ