Համագործակցության գավաթն այլևս չի կայանա

Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ Համագործակցության գավաթն այլևս չի կայանա: Այս մասին Մուտկոն ասել է «Советский спорт»-ի հետ զրույցում:

«Համագործակցության գավաթն այլևս չի կայանա: Այն կորցրել է իր արդիականությունը»,- մասնավորապես ասել է Մուտկոն:

Հիշեցնենք, որ մրցաշարն սկզբում անց էր կացվում նախկին Խորհրդային Միության երկրների չեմպիոնների, իսկ հետո՝ ԱՊՀ երկրների երիտասարդական հավաքականների և այլ երկրների ընտրանիների մասնակցությամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ