Հակոբ Մկրտչյանը փոքր ոսկե մեդալ է նվաճում Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում

Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը:

20-ամյա Հակոբ Մկրտչյանը, որը հանդես է գալիս 85 կգ քաշային կարգում այսօր ուժերը փորձեց 16 ծանրորդի հետ:

Պոկում վարժությունում պատանեկան Օլիմիպիական խաղերի չեմպիոնը հաջողությամբ սանձեց 138կգ և 143 կգ կշռող ծանրաձողերը, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 146 կգ: Այնուամենայնիվ, այս արդյունքը չբավարարեց, որ մարզիկը տեղի գտնի նույնիսկ լավագույն տասնյակում:

Սակայն հրում վարժությունում կարծես մրցահարթակ դուրս եկավ մեկ այլ ծանրորդ: Հակոբ Մկրտչյանը նախ վստահորեն հրեց 180 կգ, այնուհետև միայն 2-րդ  մոտեցումից բարձրացրեց 190 կգ ծանրածողը և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Իսկ 2 վարժության 333 կգ հանրագումարով հանգրվանեց 5-րդ հորիոզոնականում:

Հավելենք, որ Հակոբ Մկրտչյանի երկամարտի լավագույն արդյունքը 345 կգ էր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ