Գյունդոգանը կարող է բացակայել 5 ամսով

Գերմանական Kicker-ը հայտնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի ապաքինումը վնասվածքից կարող է տևել 3-5 ամիս: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին, ով վնասվածք էր ստացել մարզման ժամանակ բասկետբոլ խաղալիս, կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն՝ ծնկի վնասվածքից առաջ եկած հետևանքները վերացնելու համար: Այսպիսով, նա կարող է խաղադաշտ վերադառնալ միայն հոկտեմբերին:

Նշենք, որ Գյունդոգանով լրջորեն հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթին», ով 23 մլն եվրո էր առաջարկել ֆուտբոլիստի դիմաց: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք անգլիական ակումբը պահպանել է հետաքրքրվածությունը Գյունդոգանի նկատմամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ