Գյունդոգան. «Մխիթարյանը վերջին մրցաշրջանում «Բորուսիայի» ամենակարևոր ֆուտբոլիստն էր»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանն կարծիք է հայտնել Դորտմունդի «Բորուսիայում» իր նախկին խանընկեր Հենրիխ Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին:

«Հենրիխը 3 տարի խաղաց «Բորուսիայում»: Անկեղծ ասած, առաջին երկու մրցաշրջանները հեշտ չէին նրա համար: Նա մի ֆուտբոլիստ է, ում անհրաժեշտ է վստահություն սեփական ուժերի նկատմամբ: Նրան պետք է միշտ խաղալ, ինքնավստահություն ձեռք բերել ու դառնալ ավելի լավը: «Բորուսիան» այն ժամանակ լավ չէր խաղում, ադապտացիան նրա մոտ դժվար ստացվեց: Հենրիխը որոշ խնդիրներ ուներ: Սակայն նախորդ մրցաշրջանում նա անհավանական խաղ ցուցադրեց: Երևի, Մխիթարյանն ամենակարևոր ֆուտբոլիստն էր «Բորուսիայում» նախորդ մրցաշրջանում: Ու եթե նա շարունակի նույն տեմպով, ապա մեծ ազդեցություն կունենա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի վրա: Ամենայն բարիք եմ մաղթում նրան»,-ասել է Գյունդոգանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ