«Գյումրի» աղջիկների ֆուտբոլային թիմը` կանանց ֆուտբոլի ամառային մրցաշարի հաղթող

Հայաստանի կանանց ֆուտբոլի 2015-2016 թթ. ավարտված ամառային ստուգողական մրցաշարում «Տրիբունա» Ակումբի «Գյումրի» թիմը, հաղթելով 4 հանդիպումներում ընդհանուր 34-0 հաշվով, ճանաչվել է մրցաշարի հաղթող:

1/8 եզրափակիչում թիմը առավելության է հասել «Արթիկ Ա.Ե.» թիմի նկատմամբ 22-0 ոչ ֆուտբոլային հաշվով, ապա 1/4 եզրափակիչում կրկին խոշոր հաշվով հաղթել համեմատաբար ավելի լուրջ մրցակցին` «Գյումրի» 4-0 «Երևան Գ.Մ. » : Կիսաեզրափակիչ փուլում գյումրեցի աղջիկներին լուրջ դիմադրություն չի կարողացել ցույց տալ նաև Վանաձորի աղջիկների թիմը՝ զիջելով 0-7 հաշվով:

Եզրափակիչ խաղում «Գյումրի» թիմը հանդիպել է վերջին տարիների բազմակի չեմպիոն «Երևան Լ.Հ. » թիմին, որի հիմնական կորիզը Հայաստանի կանանց հավաքականի ներկայիս և նախկին խաղացողներ են: Խաղն անցել է հավասար պայքարում, սակայն ի վերջո հանդիպման երկրորդ կեսում գյումրեցի աղջիկներին հաջողվել է գրավել մրցակցի դարպասը և հաղթանակ տոնել 1-0 հաշվով: Մրցաշարի պարգևատրման արարողությունը կատարել է ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Խորեն Զարգարյանը:

Նշենք, որ «Գյումրի» թիմը ձևավորվել է մոտ 3 տարի առաջ, ու առաջին անգամ է առաջին տեղը գրավում հանրապետական մասշտաբի մրցաշարում:

Կարդացեք նաև` Ինչպես է Գյումրիում ծաղկում աղջիկների ֆուտբոլը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ