Գյոտցեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությունը, որ մտադիր է լքել թիմը, հաղորդում է Bild-ը:

24-ամյա ֆուտբոլիստը այդ մասին տեղեկացրել է նաև մյունխենյան ակումբում իր խաղընկերներին, որոնք այդ ժամանակ մասնակցում էին ԵՎՐՈ-2016-ին:

Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ Գյոտցեի ծառայություններով հետաքրքված է «Տոտենհեմը»:

Հիշեցնենք՝ Գյոտցեն «Բորուսիայից» «Բավարիա» տեղափոխվեց 2013 թվականին: Ավատրված մրցաշրջանում գերմանացին մասնակցել է իր թիմի 14 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ