Գյոտցեն հրաժարվել է իր գործակալի ծառայություններից և որոշել մնալ «Բավարիայում»

«Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեն չի պատրաստվում հեռանալ մյունխենյան ակումբից:

Ինչպես հաղորդում է Bild-ը, աշխարհի չեմպիոնը, ով վերջին շրջանում կապված էր «Լիվերպուլի» և «Բորուսիայի»  հետ, հրաժարվել է իր գործակալի ծառայություններից և որոշել ևս մեկ տարով մնալ «Բավարիայում»:

Ավելի վաղ դորտմունդյան ակումբի նախագահ Հանս-Յոհահիմ Վատցկեն հայտարարել էր, որ շատ ուրախ կլիներ տեսնել Գյոտցեին իր թիմում 2017-ին: Նշենք, որ գերմանացու պայմանագիրը լրանում է հաջորդ տարի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ