Գյոքան Տորեի տեղափոխությունը «Վեստ Հեմ» կարող է Արաս Օզբիլիսի համար տեղ ազատել հիմնական կազմում

Անգլիական «Վեստ Հեմը» շատ մոտ է «Բեշիքտաշի» կիսապաշտպան Գյոքան Տորեի հետ պայմանագրի ստորագրմանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Լոնդոնյան ակումբը պատրաստվում է 13 մլն ֆունտ վճարել թուրք ֆուտբոլիստի համար:

Թուրքական futbol1903-ը գրում է, որ Տորեի տեղափոխությունը կարող է օգնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին տեղ գտնել «Բեշիքտաշի» հիմնական կազմում: Հայ ֆուտբոլիստից բացի ակումբում կան ևս երեք եզրային կիսապաշտպաններ՝ Ռիկարդո Կուարեժման, Օլչայ Սահանը և Կերիմ Ֆրեյը: Հենց այս ֆուտբոլիստների հետ է մրցակցելու Օզբիլիսը հիմնական կազմում տեղ գտնելու համար:

Նշենք, որ ամռանը Օզբիլիսը թիմի հետ կմեկնի ԱՄՆ՝ ուսումնամարզական հավաքների:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ