Մարմնամարզություն

19.05.2017

Վահագն Դավթյանը և Արթուր Դավթյանը մասնակցում են ակումբային առաջնությունների

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը շարունակում է հանդես գալ Բունդեսլիգայում: Օրեր առաջ Դավթյանը «Շտրաուբենհարդտ»  ակումբի կազմում մասնակցել է Գերմանիայի առաջնության առաջին տուրին եւ իր թիմին բերել չորս միավոր (օղակներ վարժություն` 14.2). «Մի քանի օրից կմեկնեմ մասնակցելու առաջնության երրորդ տուրին, իսկ երկրորդը բաց կթողնեմ: Առաջնությունը շարունակվելու է մինչեւ դեկտեմբեր: Կմասնակցեմ այնքան ժամանակ, որքան հրավիրեն: Մրցաշրջանի մի մասն անցկացվում է Եվրոպայի, մյուսը` աշխարհի առաջնությունից հետո»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Վահագն Դավթյանը: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանն էլ հայտնեց, որ այս օրերին միջազգային հարթակում հանդես է գալիս նաեւ Արթուր Դավթյանը (բազմամարտ): Նա մասնակցում է Ֆրանսիայի առաջնությանը:
23.04.2017

Մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանը 5-րդ տեղն է զբաղեցնում հենացատկ վարժությունում

Ռումինիայում ավարտին մոտեցավ մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարի եզրափակիչ օրը Հայաստանի վերջին պատվիրակ Արթուր Դավթյանը ուժերը փորձեց հենացատկ վարժության եզրափակիչ փուլում: ՀՀ բազմակի չեմպիոնը 2 ցատկի հանրագումարով ստացավ 14.583 գնահատական և հանգրվանեց 5-րդ հորիզոնականում: Այս վարժությունում լավագույնն էր Ռուսաստանը ներկայացնող հայ մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 6 մարմնամարզիկից միայն Հարություն Մեդրինյանին (նժույգթափեր) հաջողվեց դառնալ մեդալակիր: http://www.vivaronews.am/haruthyun-merdinyaneh%D5%9D-yevropayi-arajnuthyan-bronze-medalakir
22.04.2017

Մարմնամարզության ԵԱ. Վահագն Դավթյանը 4-րդն է, Արթուր Թովմասյանը՝ 7-րդը

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության օղակներ վարժությունում իրենց ելույթները ավարտեցին Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը: Աշխարհի առաջնության գավաթակիր Արթուր Թովմասյանի ելույթի վերջնամասում վերջնամասում թույլ տված սխալի պատճառով վաստակեց 14.666 միավոր և հանգրվանեց 7-րդ հորիզոնականում: Վահագն Դավթյանը 14.858 միավոր հավաքեց ու եզրափակեց լավագույնների քառյակը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նժույգթափեր վարժությունում Հարություն Մերդինյանը դարձել է բրոնզե մեդալակիր: http://www.vivaronews.am/haruthyun-merdinyaneh%D5%9D-yevropayi-arajnuthyan-bronze-medalakir
22.04.2017

Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում այսօր տեղի են ունենում առանձին գործիքների եզրափակիչ փուլերը: 2016թ. Եվրոպայի առաջնության չեմպիոն Հարություն Մերդինյանը նժույթափեր վարժությունում գրանցել է 3-րդ լավագույն արդյունքը (14, 833)՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր:Մերդինյանը զիջել է միայն ռուս (51,100) և հունգարացի (14,900) մարմնամարզիկներին: Պետք է նշել, որ հայ մարմնամարզիկը նոր էր ապաքինվել դաստակի վնասվածքից: Այսօր առանձին գործիքների եզրափակչում հանդես կգան նաև Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը (օղակներ): Իսկ հաջորդ օրը հենացատկ մարզագործիքի վրա կմրցի Օլիմիպիական 2 խաղերի մասնակից Արթուր Դավթյանը:
21.04.2017

Արթուր Դավթյանը 6-րդն է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում շարունակվում է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Այսօր կայացան բազմամարտի եզրափակիչ մրցումները:Հայաստանի պատվիրակ Արթուր Դավթյանը բարելավեց որակավորման փուլում գրանցած արդյունքը և զբաղեցրեց 6-րդ տեղը: Ապրիլի 22-ին առանձին գործիքների եզրափակչում հանդես կգան Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) և Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը (օղակներ): Իսկ հաջորդ օրը հենացատկ մարզագործիքի վրա կմրցի Օլիմիպիական 2 խաղերի մասնակից Արթուր Դավթյանը: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մեկնել էր 6 մասնակիցով, որոնցից 4-ը հաջողությամբ հաղթահարել էր որակավորման փուլի արգելքը: http://www.vivaronews.am/marmnamarzuthyan-yea-4-marzik-ezraphakchi-ughegir-e-nvatchel  
20.04.2017

Մարմնամարզության ԵԱ. 4 մարզիկ եզրափակչի ուղեգիր է նվաճել

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում երեկ մերկնարկեց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը այս մրցաշարին ներկայացել էր առավելագույն՝ 6 մասնակիցով: Երեկ տեղի ունեցան տղամարդկանց բազմամարտի և առաձին գործիքների որակավորման փուլի մրցաշարը: Բազմամարտում Արթուր Դավթյանը կարողացավ հաջող ելույթ ունենալ և 82, 132 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը ու ապրիլի 21-ին եզրափակչում պայքարի մեջ կմտնի մրցանակային տեղերի նվաճման համար: Հայաստանի առաջնության բազմակի չեմպիոնը իրեն լավ դրևսորեց նաև հենացատկ մարզագործիքի վրա և իրավունք ստացավ  լավագույնների կոչման համար պայքարել եզրափակիչ մրցմանը: Բազմամարտում մեր մյուս մասնակիցը՝ երիտասարդ Վիգեն Խաչատրյանը, ձախողեց պտտաձողերի վարժությունը և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Առանձին գործիքների վրա փայլեցին Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) և Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը (օղակներ) և նվաճեցին եզրափակիչ փուլի ուղեգրեր: Նժույգթափեր վարժությունում հանդես եկավ նաև Արմեն Պետրոսյանը և գրանցեց 13,663 արդյունքը ու չկարողացավ ընդգրկվել 8 լավագույն ցուցանիշը արձանագրած մարմնամարզիկների թվում: Նշենք՝ բազմամարտի եզրափակիչը տեղի կկայանա վաղը՝ ապրիլի 21-ին, օղակների և նժույգթափի վրա վարժությունների եզրափակիչ փուլի մրցումները տեղի կունենան ապրիլի 22-ին, հենացատկի եզրափակիչը կկայանա՝ապրիլի 23-ին:
18.04.2017

Վաղը հայ մարմնամարզիկները կմեկնարկեն Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 19-ին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում մերկնարկում է սպորտային մարմնամարզության այս տարվա առաջին խոշոր մրցաշարը՝ Եվրոպայի առաջնությունը: Այս կարևոր ստուգատեսին Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Հարություն Մերդինյանը,Արթուր Դավթյանը,Վահագն Դավթյանը,Արթուր Թովմասյանը,Վիգեն Խաչատրյանը և Արմեն Պետրոսյանը: Բազմամարտում մրցելու են Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը, որոնք կկարողանան եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել 1-24-րդ տեղերը զբաղեցնելու պայմաններում: Առանձին մարզագործիքների վրա հանդես են գալու Հարություն Մերդինյանը (նժույգթափեր), աշխարհի առաջնության գավաթակիր Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը (օղակներ) ու Արմեն Պետրոսյանը (5 գործիքներ): Վերջիններս 1-8-րդ տեղերը գրավելու դեպքում կկարողանան ուժերը չափել նաև եզրափակիչ փուլում:
26.03.2017

Աշխարհի  գավաթ. Հայաստանը 2-րդն է մեդալային հաշվարկում

Քաթարի մայրաքաղաք Դոհայում արդեն ավարտվել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 10-րդ խաղարկությունը: Այս մրցաշարին Հայաստանի պատվիրակությունը մեկնել էր հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորության ներքո, որը ընդգրկված էր նաև  առաջնությունը սպասարկող մրցավարների շարքում: Հակոբ Սերոբյանին այս կարևոր ստուգատեսում օգնում էին մարզիչներ Կարեն Բաղդասարյանը և Արտյոմ Ավետիսյանը: Վերջիններիս սաները կարողացան բարձր պահել իրենց հայրենիքի անունը և Հայաստան կվերադառնան մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով: Արթուր Թովմասյան. Հայ մարմնամարզիկը մեկ տարի ծնկի վնասվածքի պատճառով բացակայելուց փայլեց և՛ որակավորման փուլում, և՛ եզրափակչում: Ժպտերես այս մարզիկը բոլորին ապացուցեց, որ նա վերադարձել է միջազգային ասպարեզ՝ միայն պատվո հարթակին կագնելու և ֆավորիտների համար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու: Կարեն Բաղդասարյանի սանը իր սիրելի օղակներ վարժությունում գրանցեց 15.133 արդյունքը և հնչեցրեց Հայաստանի հիմնը հեռավոր Քաթարում: Թովմասյանը կարողացավ նաև իր ետևում թողնել Եվրոպայի նախկին չեմպիոնին: Թովմասյանի հաղթական ելույթը Արթուր Դավթյան. Հայաստանի ուժեղագույն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը այս տարի մարտ ամսին կայացած Հայաստանի առաջնության ընթացքում չեմպիոն հռչակվեց  5 վարժություններում (բազմամարտ, ազատ վարժություններ, զուգափայտեր, պտտաձող և հենացատկ), Քաթար էր ժամանել ֆավորիտի կարգավիճակով: Արթուրը հանդես եկավ 6 հնարավոր մարզագործիքներից 5-ի վրա և կարողացավ եզրափակչի ուղեգիր նվաճել 4 վարժությունում: Հենացատկի 2014 թվականի և 2015-ի աշխարհի գավաթակիրը այս տարվա ստուգատեսի ընթացքում իրենից առաջ թողեց միայն վիետնամցի մարզիկին և կանգնեց պատվո հարթակի 2-րդ աստիճանին: Դավթյանը նժույգ թափեր վարժությունում կարողացավ որոշ չափով լրացնել Հարություն Մերդինյանի բացը և արժանացավ բրոնզե մեդալի: Ազատ վարժություններում և զուգափայտերում մարմնամարզիկը գրանցեց 4-րդ ու 8-րդ ցուցանիշները համապատասխանաբար: Արթուր Դավթյանի ցատկերը հենացատկ վարժությունում Վահագն Դավթյան. Արտյոմ Ավետիսյանի սանը թեև չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել, սակայն ուրախացրեց հայ հանդիսատեսին իր ելույթներով  որակավորման փուլում և եզրափակչում: Դավթյանը օղակներ վարժությունում մի քանի միավորի տարբերությամբ իրենից առաջ թողեց չինացի մարզիկին և հանգրվանեց պատվավոր 4-րդ հորիզոնականում: Վահագն Դավթյանի ելույթը օղակներ վարժությունում Հարություն Մերդինյան. Հայաստանի առաջատար և ամենափորձառու մարմնամարզիկ Հարություն Մերդինյանին այս ստուգատեսի ընթացքում խանգարեց դաստակի վնասվածքը և նա, ցավոք, նժույգ թափեր վարժությունում չկարողացավ նվաճել եզրափակչի ուղեգիր: Մեդալային Հաշվարկ   Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր 1.      Չինաստան 2 1 1 4 2.      Հայաստան 1 1 1 3 3.      Հունգարիա 1 - - 1 4.      Տայպեյ 1 - - 1 5.      Վիետնամ 1 - - 1 6.      Ուկրաինա - 1 - 1 7.      Գերմանիա - 1 - 1 8.      Ղազախստան - 1 - 1 9.      Խորվաթիա - 1 - 1 10.  Շվեյցարիա - - 2 2 Պետք է նշել, որ աշխարհի առաջնությանը հայ մարմնամարզիկների վարժությունների մեջ փոփոխություններ էին արվել, չնայած դրան Հայաստանի պատվիրակությունը նվաճեց 3 մեդալ և լուրջ հայտ ներկայացրեց Ռումինիայում ապրիլի 19-24-ը կայանալիք Եվրոպայի առաջնության համար: Այս տարի Հայաստանի մարզական պատիվը ԵԱ-ում կպաշտպանեն  Հարություն Մերդինյանը,Արթուր Դավթյանը,Վահագն Դավթյանը,Արթուր Թովմասյանը,Վիգեն Խաչատրյանը և Արմեն Պետրոսյանը:
25.03.2017

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ արծաթե մեդալակիր

Քաթարում ավարտին է մոտենում  սպորտային մարմնամարզության աշխարհ գավաթի 10-րդ խաղարկությունը: Այսօր մեդալներ են խաղարկվում հենացատկ, զուգափայտ և պտտաձողեր վարժություններում: Հայաստանի պատվիրակ Արթուր Դավթյանը հենացատկ մարզագործիքի վրա գրանցել է 2-րդ լավագույն արդյունքը և արժանացել արծաթե մեդալի: Հայաստանի բազմամարտի չեմպիոնը զիջել է միայն Վիետնամը ներկայացնող մարմնամարզիկին: Նշենք՝ քիչ անց Դավթյանը ուժերի կփորձի զուգափայտեր վարժությունում:
24.03.2017

Աշխարհի գավաթ. Թովմասյանը ոսկե մեդալ է նվաճում, Դավթյանը՝ բրոնզե

Քաթարի մայրաքաղաք Դոհայում այսօր կայացան  աշխարհի գավաթի 10-րդ խաղարկության օղակների, ազատ վարժության և նժույգ թափեր վարժությունների եզրափակիչ փուլերը: Օղակներ վարժությունում Արթուր Թովմասյանը գրանցեց 15.133 ցուցանիշը և նվաճեց ոսկե մեդալ: Նույն մարզագործիքի վրա Վահագն Դավթյանը հավաքեց 14.966 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հայաստանի մյուս պատվիրակ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց նժույգ թափեր վարժությունում:Դավթյանը զիջեց միայն հունգարացի և չինացի մարմնամարզիկներին: Իսկ ազատ վարժությունում 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոնը 4-րդ արդյունքը գրանցեց : Նշենք՝ մարտի 25-ին Արթուր Դավթյանը կպայքարի մրցանակային տեղերի համար հենացատկ և զուգափայտեր վարժություններում:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: