Գվարդյոլայի հայր. «Պեպն այլևս երբեք չի վերադառնա «Բարսելոնա»

«Բարսելոնայի» նախկին մարզիչ Պեպ Գվարդյոլայի հայրը կարծիք է հայտնել, որ մարզչի վերադարձը կատալոնական ակումբ անիմաստ է:

«Վերադառնալ «Բարսելո՞նա»: Ինչի՞ համար, որպես բոլբո՞յ»,-ասել է Վալենտի Գվարդյոլան Cadena Ser-ին,-«Ես իսկապես այլևս չեմ տեսնում նրան այնտեղ ո՛չ որպես նախագահ, ո՛չ էլ որպես մարզիչ: Նրա ժամանակը «Բարսայի» հետ եկել ու անցել է, չեմ կարծում, թե վերադառնալը լավ տարբերակ է: Նա ամեն տեղ էլ իր գործը լավ է անում»:

Գվարդյոլայի հայրը նաև բացառել է Իսպանիայի ազգային հավաքականի մարզչի պաշտոնը ստանձնելու հավանականությունը՝ նշելով, որ ավելի հավանական է նրան տեսնել Կատալոնիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ