Գվարդյոլայի անդրադարձը «Վոլֆսբուրգ» – «Ռեալ Մադրիդ» խաղին

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդյոլան խոսել է «Բավարիա» – «Բենֆիկա» ու «Վոլֆսբուրգ» – «Ռեալ Մադրիդ» խաղերի մասին:

«Վոլֆսբուրգ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման արդյունքն իսկական դաս է երկրպագուների ու լրագրողների համար: Այն ևս մեկ անգամ ապացուցում է, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է:

Մեր հաղթանակը «Բենֆիկայի» նկատմամբ լավ արդյունք է: Ես գիտեմ, թե որքան լավն է պորտուգալական ակումբը»,- Գվարդյոլայի խոսքն է փոխանցում A Bola-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» նվազագույն հաշվով հաղթել էր «Բենֆիկային», իսկ «Վոլֆսբուրգը» 2:0 հաշվով սենսացիոն հաղթանակ տարել «արքայական» ակումբի նկատմամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ