Գվարդյոլան դարպասապահի նոր տարբերակ ունի «Սիթիի» համար

Իսպանացի մարզիչ Պեպ Գվարդյոլան, ով առաջիկա մրցաշրջանից գլխավորելու է անգլիական «Մանչեսթեր Սիթին», շարունակում է դարպասապահի փնտրտուքը իր նոր թիմի համար:

AS-ի փոխանցմամբ, Գվարդյոլան սկսել է դիտարկել «Ռեալ Սոսյեդադի» արգենտինացի դարպասապահ Ժերոնիմո Ռուլիի թեկնածությունը: 23-ամյա դարպասապահի իրավունքները պատկանում են ուրուգվայական «Մալդոնադո» ակումբին, իսկ նրա վարձավճարը Սան Սեբաստիանում ավարտվում է այս ամառ: «Սիթին» կարող է վճարել նրա 15 մլն եվրո կազմող հրաժարագինը և ձեռք բերել ֆուտբոլիստին, եթե Գվարդյոլային չհաջողվի Մանչեսթեր տանել Կլաուդիո Բրավոյին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ