Գվարդյոլան «Բավարիային» հավակնորդ չի համարում «Բենֆիկայի» դեմ պայքարում

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդյոլան հայտարարել է, որ «Բենֆիկան» պատրաստ է կռիվ տալ «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում: Թիմերի միջև առաջին խաղը տեղի է ունենալու ապրիլի 5-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

«Ես գլխավորում եմ «Բավարիան», ու մենք միշտ ձգտում ենք լինել լավագույնը: Ամեն դեպքում ես չեմ կարծում, թե մենք դիմակայության հավակնորդներն ենք: «Բենֆիկան» գերազանց է հանդես գալիս այս պահին:

Սակայն մենք «Բավարիան» ենք, իսկ «Բավարիային» միշտ հավակնորդ են դիտարկում: Ես հարգում եմ մրցակցին ու պորտուգալական ֆուտբոլը: Հասկանում եմ նաև, որ մյունխենյան ակումբի երկրպագուները միայն հաղթանակ են ակնկալում բոլոր մրցաշարերում:

Եթե մենք չհաղթահարենք «Բենֆիկայի» արգելքը, կնշանակի՝ այնքան էլ լավ չենք հանդես գալիս: Կան նաև այլ ուժեղ թիմեր: Կարևորն այն է, որ մենք ցուցադրենք մեր որակներն ամբողջությամբ»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Գվարդյոլայի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ