Գվարդյոլան արդարանում է «Բարսելոնայի» առջև

«Մանչեսթեր Սիթիի» ներկայիս և «Բարսելոնայի» նախկին մարզիչ Պեպ Գվարդյոլան Չեմպիոնների լիգայի հանդիպմանը նախորդած մամլո ասուլիսի ընթացքում պատասխանել է այն մեղադրանքներին, թե նա ցանկանում է «փախցնել» կատալոնական ակումբի ֆուտբոլիստներին:

«Ես երբեք «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ չեմ կանչել: Ես գիտեմ, որ շատ պատերազմներ պարտվում են դեռ դրանք չսկսած: Ես գիտեմ այս տեղը և գործող կարգերը»,-սկսել է Գվարդյոլան:

«Ես Տիագո Ալկանտարային կանչել եմ, որովհետև իմ եղբայրը նրա գործակալն է: Երեք տարի առաջ ես Նեյմարին խորհուրդ եմ տվել տեղափոխվել «Բարսելոնա»: Այդ ժամանակ լուրեր տարածվեցին, թե նա կարող է գնալ «Ռեալ», ուստի ես էլ փորձեցի նրան ձեռք բերել «Բավարիայի» համար, բայց երբ ֆուտբոլիստի հայրը զանգահարեց ինձ ու ասաց, որ «Բարսայի» տարբերակը դեռ կա, ես ասացի, որ նա գնա «Բարսա»:

Այս ամառ ես ոչ ոքի չեմ զանգել: Ո՛չ Մեսիին, ո՛չ Բուսկետսին, ո՛չ Ինիեստային, ո՛չ Նեյմարին, ո՛չ մեկին: Ես զանգահարել եմ Տեր Շտեգենին, որովհետև տեսնում էի, որ նա երջանիկ չէ քիչ խաղալու պատճառով: Նա որոշեց մնալ, և ես խոսեցի Բրավոյի հետ:

Իսկ ինչ վերաբերում է Մեսիին, ես չեմ զանգել նրան: Ես ցանկանում եմ, որ նա կարիերան ավարտի «Բարսելոնայում»: Նա պետք է որոշում է կայացնի»,-ասել է Գվարդյոլան:

Գվարդյոլայի հայր. «Պեպն այլևս երբեք չի վերադառնա «Բարսելոնա»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ