Գվարդյոլա.«Ցավում եմ Ռոնալդուի համար»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդյոլան «Բենֆիկայի» դեմ խաղից հետո /2-2/ խոսել է հանդիպման մասին՝ գոհունակություն հայտնելով իր տղաների ցուցադրած ֆուտբոլից: Նա նաև անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերին, թե ում կուզենար վերջինս տեսնել կիսաեզրափակիչում որպես մրցակից:

«Ես գիտեմ, որ Կրիշտիանու Ռոնալդուն կցանկանար հանդիպել «Բենֆիկային» հաջորդ փուլում: Ցավում եմ նրա համար, բայց այդպիսի հնարավորություն նա չի ունենա»,-ասել է Գվարդյոլան:

Նշենք, որ ՉԼ կիսաեզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա ուրբաթ, ապրիլի 15-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ