Գվարդիոլան «Սիթիի» ֆուտբոլիստներին արգելել է ընթրել սիրելիների հետ, ինչպես նաև…

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նոր արգելքներ է դրել ֆուտբոլիստների առջև՝ պնդում է The Sun-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացի մասնագետն արգելել է ֆուտբոլիստներին խաղից հետո ընթրել կանանց կամ ընկերուհիների հետ, ինչպես նաև պիցցա ուտել հանդերձարանում, որը թույլատրված էր Մանուել Պելեգրինիի ժամանակ:

«Բարսելոնայի» ու «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչը ցանկանում է, որ «Էթիհադում» կայացած խաղերից հետո ֆուտբոլիստներն ընդհանուր սեղանի շուրջ նստեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ