Գվարդիոլան ցանկանում է «Ման Սիթիում» տեսնել «Բարսելոնայի» դարպասապահին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, որը ամռանը կգլխավորի «Մանչեսթեր Սիթին», ցանկանում է իր նոր թիմում տեսնել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին:

Նշենք՝ Տեր Շտեգենին դուր չի գալիս իր ներկայիս կարգավիճակը թիմում և նա պատրաստակամ է փոխել իր ակումբային գրանցումը: Գերմանացի ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 62 միլիոն ֆունտ:

Հատկանշական է, որ իսպանացի մասնագետը ցանկանում էր իր հետ Մանչեսթեր տանել մյունխենյան ակումբի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերին: Սակայն վերջինիս երկարաձգել է պայմանագիրը «Բավարիայի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ