Գվարդիոլան ցանկանում է «Սիթիում» տեսնել «Բարսելոնայի» պաշտպանին

«Բարսելոնայի» պաշտպան Մարկ Բարտրան կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է The Mirror-ը։

Նշվում է, որ «Սիթիի» նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, որ կգլխավորի ակումբը հունիս ամսից սկսած, ցանկանում է իր թիմում տեսնել իսպանացի ֆուտբոլիստին։ Բարտրան էլ դեմ չէ նման տարբերակի, քանի որ բավարար խաղաժամանակ չի ստանում «Բարսայում»։

Բացի այդ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդը» ու «Տոտենհեմը»։

Ընթացիկ մրցաշրջանում Բարտրան մասնակցել է Իսպանիայի առաջնության 11 հանդիպման, որոնցից միայն երեքում՝ մեկնարկային կազմում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ