Գվարդիոլան արգելում է «Ման Սիթիի» ֆուտբոլիստներին գունավոր մարզակոշիկներ կրել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շարունակում է կարգ ու կանոն հաստատել անգլիական ակումբում:

Ավելի վաղ կատալոնացի մասնագետը արգելել էր ֆուտբոլիստներին համացանցից օգտվել՝ ակումբի տրամադրության տակ գտնվելիս:

Իսկ հիմա Պեպը արգելել է մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստներին կրել գունավոր մարզակոշիկներ: Նրանք պետք է կրեն միայն սև գույն ունեցող մարզակոշիկներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ