Գվարդիոլան արդեն որոշել է, թե ում է հրավիրելու «Բավարիայից» «Մանչեսթեր Սիթի»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին», մտադիր է անգլիական գրանդ հրավիրել թիմի կիսապաշտպան Տիագո Ալկանտարային:

Իսպանացի մասնագետը ցանկանում է հնարավորինս ուժեղացնել թիմի կիսապաշտպանական գիծը, բացի այդ դեռ պարզ չէ արդյոք Յայա Տուրեն կմնա «Սիթիում», թե կտեղափոխվի մեկ այլ ակումբ: Նշվում է, որ Ալկանտարան կլինի միակ ֆուտբլոիստը, որին Պեպը իր հետ կբերի Մանչեսթեր:

Ալկանտարան «Բավարիա» է տեղափոխվել 2013թ. 15 մլն ֆունտի դիմաց: Նրա ներկայիս պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2019թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ