Գվարդիոլան անվանել է այն մարզիչներին, որոնք օգնել են իր կայացման գործում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած մրցակցությանը:

«Կարծում եմ, որ Ժոզեն բավական ճիշտ է արտահայտվել մեր մրցակցության վերաբերյալ: Սակայն խոսքը մեր 2-ի մասին չէ: Մենք կենտրոնացած ենք միայն մեր վրա: Լավ գիտենք, որ այստեղ հաղթելը բավական դժվար է:

Մենք բազմիցս խաղացել ենք միմյանց դեմ և շատ այլ տաղանդաշատ մարզիչների դեմ: Ժոզեն, անկասկած, լավագույն մարզիչներից մեկն է: Նա օգնել է ինձ դուրս գալ նոր մակարդակի վրա: Յուրգեն Կլոպն էլ այն մարզիչն է, որը նույնպես օգնել է ինձ այդ առումով: Երբ նա աշխատում էր Դորտմունդում, ինձ ավելի լավ մասնագետ դարձրեց»,-նշել է իսպանացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ